Հասարակական

Երևանը հերքում է հրադադարը խախտելու մասին Բաքվի մեղադրանքները

1 րոպեի ընթերցում

Երևանը հերքում է հրադադարը խախտելու մասին Բաքվի մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ նշելով, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է ՀՀ պաշտպանության տարածած հաղորդագրությունից:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում