Դիլիջանում մեկնարկել է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ՝ օգոստոսի 23-ին Դիլիջանում մեկնարկել է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԲՏԱ նախարարությունից, միջոցառման պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ծրագրի մասնակիցներ ու հյուրեր։

«Ողջունելով ներկաներին՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ արդեն չորրորդ անգամ իրականացվող այս միջոցառումը փաստում է, որ «Ներուժ»-ը կայացած և հաստատուն հիմքերի վրա դրված ծրագիր է, որի հիմնական նպատակներից մեկը Սփյուռքից դեպի Հայաստան տեխնոլոգիական ներգաղթի ապահովումն է։

«Մեր մասնակիցներն՝ ապրելով, կրթվելով, աշխատելով աշխարհի տարբեր երկներում, իրենց հետ Հայաստան են բերում այդ երկրների փորձը, նոր գաղափարներ ու մշակույթ, որոնք հաջողությամբ տեղայնացնելով՝ նոր մտքեր են տալիս ոլորտին»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը։

Նախարարը վստահություն է հայտնել, որ միջոցառումների ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում նոր ծրագրեր, բիզնես գաղափարներ ու համագործակցություններ կձևավորվեն, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսական առաջընթացին և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։

Ռոբերտ Խաչատրյանը նաև հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել «Ներուժ 4.0» մասնակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր խոսքում արձանագրել է «Ներուժ» ծրագրի դրական ազդեցությունը Հայաստանի տեխնոլոգիական համայնքում՝ հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում այն կընդլայնի իր ծավալները։ Հակոբ Արշակյանի խոսքով՝ «Ներուժ»-ը պետք է վերածվի տեխնոլոգիական ոլորտում «համահայկական խաղերի»՝ հնարավորություն տալով Սփյուռքի գաղթօջախներում հիմնված տեխնոլոգիական ընկերություններին և ստարտափներին ինստիտուցիոնալ կերպով և ավելի մեծ ծավալներով ներգրավվել Հայաստանի տնտեսական կյանքին, և տեղի ստարտափ էկոհամակարգի հետ միասին կամուրջներ կառուցի Հայաստանի և Սփյուռքի միջև։

«ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վերահաստատել է Կենտրոնական բանկի շարունակական աջակցությունը «Ներուժ» ծրագրին՝ ընդգծելով գիտելիքի և նորարարության կարևորությունը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն իր հերթին ներկայացրել է «Ներուժ 4.0» ծրագրի առանձնահատկությունները` նշելով այն փոփոխությունները, որոնք արվել են նախորդ տարիներին իրականացված ծրագրերի համեմատ։

«Ներուժ 4.0» ծրագրին մասնակցում է 22 թիմ՝ աշխարհի 7 երկրից»,- հայտնում են ԲՏԱ նախարարությունից՝ հավելելով, որ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Բրազիլիայից, Գերմանիայից ծրագրին դիմած ընկերություններն ունեն հետևյալ ուղղությունները՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, առողջապահություն, կենսատեխնոլոգիաներ, կրթական տեխնոլոգիաներ և այլն:

Նշվում է, որ դասախոսություններով, սեմինարներով, մենթորային հանդիպումներով, մշակութային այցերով, ժամանցային միջոցառումներով հագեցած «Ներուժ 4.0» ծրագիրը շարունակվելու է մինչև օգոստոսի 27-ը, երբ տեղի կունենա միջոցառման փակման պաշտոնական արարողությունը և կհայտարարվեն ծրագրի հաղթողները, որոնց որոշելու է նախապես ձևավորված հանձնաժողովը։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում