Աղջիկը նիհարել է 76 կիլոգրամով ու հայտնել մարմնի մի հատվածի անսպասելի փոփոխության մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «TikTok»-ի օգտատերը, ով կրկնակի անգամ նիհարել է, դրանից հետո հայտնել է մարմնի մի մասի անսպասելի փոփոխության մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, 24-ամյա տիկտոկեր Նատալի Գեորգիսը խոստովանել է, որ միշտ ավելորդ քաշ է ունեցել, իսկ ծանոթները նրան անվանել են գեր ընկերուհի։ Նա շատ անվստահ էր, վախենում էր թռչել ինքնաթիռներով և զբոսնել: Արդյունքում՝ դիետայի ու քրտնաջան մարզումների շնորհիվ աղջիկը նիհարել է՝ 136 կիլոգրամից հասնելով 60 կիլոգրամի։

Գեորգիսը պատմել է, որ ավելորդ քաշից ազատվելուց հետո շատ թուլացած ու կախված մաշկ է ունեցել, ինչը պետք է կարգավորվի վիրահատական ​​ճանապարհով։ Բացի այդ, նրա ոտքի չափը նվազել է, ինչին նա ընդհանրապես չէր սպասում։ «Իմ ոտքի չափը 136 կիլոգրամ քաշի ժամանակ 43 էր, իսկ 60 կիլոգրամի դեպքում դարձել է 39»,- գրել է Գեորգիսը:

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին