Միջազգային

ԱՄՆ-ն շուրջ 100 ուղղաթիռ կվաճառի Լեհաստանին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն շուրջ 100 ուղղաթիռ կվաճառի Լեհաստանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարության որոշումը՝ Վարշավային ամերիկյան 96 AH-64E Apache ուղղաթիռների վաճառքը հաստատելու մասին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է PAP գործակալությունից։

«Մենք շատ ուրախ ենք, որ Պետքարտուղարությունը համաձայնել է 96 Apache հարվածային ուղղաթիռներ վաճառել Լեհաստանին: Ըստ լեհ զինվորականների՝ սրանք լավագույն հարվածային ուղղաթիռներն են աշխարհում և շատ անգամ ավելի լավն են Caracale-ից», - ասել է նախարարը։

PAP գործակալությունը նշում է, որ Caracale ֆրանսիական ուղղաթիռների գնումից Լեհաստանը հրաժարվել է 2016 թ.-ին:

«96 ուղղաթիռները՝ Abrams տանկերի հետ միասին, որոնց թիվը կհասնի 360-ի, անհաղթահարելի պատնեշ կդառնան և կփակեն Բրեստի դարպասները», - ասել է Բլաշչակը՝ նկատի ունենալով Լեհաստանի և Բելառուսի միջև ձգվող շուրջ 80 կմ երկարությամբ հատվածը։

Պաշտպանության նախարարությունը, նրա խոսքով, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ պայմանավորվել է այն բանի շուրջ, որ 2024 թ.-ին Լեհաստանն ուղղաթիռներ կստանա ԱՄՆ-ի ցամաքային զորքերից, որպեսզի լրացվի բացը՝ նախքան հատուկ Լեհաստանի համար արտադրված առաջին Apaches-ները ստանալը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում