Երևանը հերքում է հրադադարը խախտելու մասին Բաքվի մեղադրանքները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է սահմանին հրադադարը խախտելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 21-ի ժամը 22:50-ից մինչև օգոստոսի 22-ի 02.05-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: