Սպորտ

Բրազիլացի 7 երկրպագու է զոհվել ավտովթարի հետևանքով

1 րոպեի ընթերցում

Բրազիլացի 7 երկրպագու է զոհվել ավտովթարի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայում «Կորինտիանս» ֆուտբոլային ակումբի երկրպագուներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է մայրուղում, ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, հայտնում է «Գլոբո»-ն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, վթարը տեղի է ունեցել Բելո Հորիզոնտեի մայրուղու վրա: Վթարի ենթարկված ավտոբուսում եղել են «Կորինտիանս»- ի 46 երկրպագուներ, որոնք Սան Պաուլու էին վերադառնում «Կրուզեյրո»-ի դեմ արտագնա խաղից (1:1):

ԶԼՄ-ի տեղեկություններով՝ յոթ մարդ զոհվել է տեղում, եւս 10 տուժածներ արգելափակված են մնացել շրջված ավտոբուսի տակ։ Դեպքի վայր արդեն ժամանել են արտակարգ ծառայությունները, տուժածներից մեկը մի քանի կոտրվածքներով ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում