Հասարակական

Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ

1 րոպեի ընթերցում

Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ. թռիչքները Երևանից տեղի կունենան ժամը 08։00-ին, Կապանից՝ ժամը 10։00-ին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Սյունիքի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջից։

«Բոլոր նրանք, ովքեր կցանկանան մեկնել Երևանից Կապան ու Կապանից Երևան օդանավով, արդեն ունեն այդ հնարավորությունը:

Թռիչքները՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ

Թռիչքը Երևանից՝ ժամը 08։00,

Կապանից՝ ժամը 10։00։

Տոմսերի ամրագրումների համար կարող եք դիմել «Ատլանտիս» ընկերություն։

Արժեքը ՝ սկսած 20.000 դրամից»,- ասվում է գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում