Հասարակական

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Ջերմուկ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Ջերմուկ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ջերմուկ։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ դեսպան Քվինը տեղում ծանոթացել է քաղաքի խնդիրներին ու առկա հնարավորություններին։

Նա հանդիպել է համայնքի ղեկավարի և համայնքի ղեկավարի տեղակալի հետ և տեղի գործարարների հետ քննարկել տեղական տնտեսության ու զբոսաշրջության հետ կապված հարցերը։

«Դեսպան Քվինը տպավորված էր գեղեցիկ բնաշխարհով ու բնության գրկում ժամանցի ուշագրավ հնարավորություններով, որոնց շնորհիվ Ջերմուկը հայտնի է որպես սիրված զբոսաշրջային ուղղություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

a1.jpg (961 KB)

a2.jpg (1001 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում