Ֆրանսիայի քաղաքներն ու ռեգիոնները ցանկանում են օգնություն հասցնել պաշարված Արցախ․ 20 տոննա առաջին բեռը Կոռնիձորում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Փարիզ քաղաքը, Իլ-դե-Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ-դը-Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր և Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր ռեգիոնները՝ միասնական լինելով Արցախի ժողովրդին աջակցության տրամադրելու հարցում, համախմբվել են՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր պաշարված Արցախին հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը՝ հղում անելով Paris Presse-ին։

Ըստ աղբյուրի՝ Ֆրանսիայի տարածքային մարմինների կողմից 20 տոննա տեղափոխող առաջին բեռնատարը Երևանից ուղևորվել է դեպի սահմանամերձ Կոռնիձոր, որտեղ միացել է Հայաստանի կառավարության կողմից արցախցիներին ուղղված առաջին անհրաժեշտության պարագաներ տեղափոխող ևս քսանմեկ բեռնատարներին։

Նշվում է, որ հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի զինված ուժերը թույլ չեն տալիս անցակետով որևէ տեղաշարժ՝ ո՛չ պարենային օգնության, ո՛չ դեղորայք, ո՛չ բժշկական շարասյան:

«Մեզ անհանգստացնում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջանցքի շարունակվող տևական արգելափակումը, ինչը, մասնավորապես, խոչընդոտում է մարդասիրական օգնության տեղափոխումը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ կատարել ստանձնած միջազգային պարտավորությունները, և, հատկապես, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումը», - ասել է ֆրանսիական ՏԻՄ-երի պաշտոնական ներկայացուցիչը։

Նշվում է նաև, որ տեղափոխվող 20 տոննա օգնությունը նշված ռեգիոնների ու քաղաքների կողմից ֆինանսավորվող բեռնատարների գլխավոր՝ ավելի մեծ ավտոշարասյան միայն առաջին՝ փոքր մասն է: Գլխավոր ավտոշարասյան մեկնարկը կտրվի օգոստոսի վերջին՝ հօգուտ արցախցիների իրականացվող մարդասիրական այս նախաձեռնությանն աջակցող ֆրանսիացի խորհրդարանականների և ՏԻՄ ղեկավարների պատվիրակության առաջնորդությամբ։

Հայերեն العربية Türkçe

Կառավարությունը 7.5 մլն դրամով կավելացնի ՄԻՊ աշխատակազմի՝ կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացմանն ուղղվող միջոցները

Կառավարությունը նոր երաշխիքներ է սահմանում սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցող ընտանիքների համար

Իտալիան երկրից արտաքսում է ՌԴ դեսպանատան երկու ռազմական կցորդի

Իրանի ԱԳՆ-ն «ռազմական հանցագործություն» է որակել ԱՄՆ-ի վերջին հարձակումները երկրի վրա

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրեական վարույթ

Նոր Սահմանադրության ընդունումը մեր նախընտրական պարտավորություններից է. Փաշինյան

ՀՀ վարչապետն իր նախընտրական խոստումներն ամբողջովին կատարած չի համարում

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 600-ի

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը նոր կառավարության կազմում