Շատ կարևոր է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունը շարունակում է խորապես մտահոգվել Լաչինի միջանցքի խափանմամբ, ինչը խոչընդոտում է կյանքեր փրկող դեղորայքի, բուժծառայությունների և այլ անհրաժեշտ պարագաների ու ապրանքների մատակարարմանը՝ մարդասիրական լուրջ հետևանքներ առաջացնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցովՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նման տեսակետ հայտնեց Միացյալ Թագավորության ներկայացուցիչը:

«Շատ կարևոր է, որպեսզի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը հարգվի՝ ապահովելով Լաչինի միջանցքի երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը: Մենք կոչ ենք անում կողմերին՝ թույլ տալ ԿԽՄԿ-ին բոլոր ճանապարհներով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, որպեսզի այն կարողանա իր կենսական աշխատանքներն իրագործել: Բոլոր կողմերը պարտավոր են ձեռնպահ մնալ մարդասիրական օգնությունը քաղաքականացնելուց, որպեսզի հնարավոր լինի հոգալ քաղաքացիական բնակչության կարիքները»,- ասաց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Թագավորության ներկայացուցիչը:

Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ տեղի ունեցող միջազգային գործընթացները, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ վերջին շրջանում հյուրընկալած հանդիպումը, ինչպես նաև ԱՄՆ-ի ջանքերը խաղաղության հասնելու ուղղությամբ՝ պետքարտուղար Բլինքենի մասնակցությաբ:

ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության ներկայացուցիչը բոլոր կողմերին կոչ արեց կրկնապատկել ջանքերը բանակցությունների միջոցով մնայուն խաղաղության հասնելու համար: Նրա համոզմամբ՝ միայն դիվանագիտությամբ և ՄԱԿ-ի կանոնադրությամբ է հնարավոր կողմերին ավելի մոտեցենել խաղաղությանը։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող