Քաղաքականություն

Լաչինի միջանցքով մարդասիրական հասանելիությունը միջազգային կազմակերպությունների համար պետք է անխոչընդոտ լինի. ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ

3 րոպեի ընթերցում

Լաչինի միջանցքով մարդասիրական հասանելիությունը միջազգային կազմակերպությունների համար պետք է անխոչընդոտ լինի. ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեև Լաչինի միջացքի խնդրով պայմանավորված հայկական ու ադրբեջանական կողմերի փաստարկները տարբեր բացատրություններ են պարունակում, այնուամենայնիվ, տեղում մարդկանց ապրուստի երաշխավորումը պետք է առաջնային լինի, հատկապես՝ ամենախոցելի խմբերի՝ հիվանդների և քրոնիկ հիվանդների, տարեցների, կանանց և երեխաների համար: Նրանց կյանքը չպետք է սպառնալիքի ներքո լինի:

«Արմենպրեսի»-ի տեղեկացմամբ՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցովՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարեց Ճապոնիայի ներկայացուցիչը:

«Մենք ի գիտություն ենք ընդունում, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով և հաշվի առնել, որ պետք է շտկել մարդասիրական իրավիճակը տեղում: ԿԽՄԿ-ն ներկայումս դժվարություններ ունի մարդասիրական օգնությունը քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով հասցնելու գործում: Նա կոչ է անում որոշում կայացնողներին թույլ տալ, որպեսզի վերսկսվի մարդասիրական գործունեությունը տարածքում: Մարդասիրական հասանելիությունը միջազգային կազմակերպությունների համար պետք է անխոչընդոտ լինի: Կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ ապահովել հասանելիությունը»,- ասաց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ճապոնիայի ներկայացուցիչը:

Նա հիշեցրեց նաև, որ Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի փետրվարի 22-ին պայմանական միջոցներ է կարգադրել, այդ թվում՝ ապահովելու անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով:

Ճապոնիան վերահաստատում է, որ օրենքի գերիշխանությունը պետք է հաստատվի, և դա պաշտոնական Տոկիոյի մնայուն դիրքորոշումն է: Ցանկացած պետություն պարտավոր է հետևել միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությանը և մարդասիրական նորմերին:

«Հակամարտության վերջնական հանգուցալուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ կարևոր է խաղաղության և կայունության համար Կովկասյան տարածաշրջանում: ՄԱԿ-ի ԱԽ-ի գերխնդիրը միջազգային խաղաղության պահպանումն է, ինչի համար բոլոր կողմերը պետք է հանձնառու լինեն առկա խնդրին, և այդ առումով երկխոսությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարևոր է: Մենք հույս ունենք, որ այն թույլ կտա վեճը լուծել խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- եզրափակեց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ճապոնիայի ներկայացուցիչը:

ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերություններն ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ. ՀՀ նախագահ

Քաղաքականություն

Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերություններն ունեն զարգացման և խորացման մեծ ներուժ. ՀՀ նախագահ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիային Պետականության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեռնոգորիային Պետականության օրվա առթիվ

ANCA-ի երիտասարդներն ԱՄՆ օրենսդիրներին կոչ են արել ապահովել հայ գերիների ազատ արձակումը, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Քաղաքականություն

ANCA-ի երիտասարդներն ԱՄՆ օրենսդիրներին կոչ են արել ապահովել հայ գերիների ազատ արձակումը, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Քաղաքականություն

Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Գաբրիել Աթալն ընտրվել է նախագահ Մակրոնի «Վերածնունդ» խմբակցության նախագահ

Քաղաքականություն

Գաբրիել Աթալն ընտրվել է նախագահ Մակրոնի «Վերածնունդ» խմբակցության նախագահ

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել

Քաղաքականություն

Իրանի նախագահը հայտարարել է, որ երկիրը չի ձգտում միջուկային զենք ստեղծել

ՀՀ վարչապետն ու Չինաստանի դեսպանը գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների միջև մեկնարկելու են ուղիղ ավիաթռիչքներ

Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ու Չինաստանի դեսպանը գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների միջև մեկնարկելու են ուղիղ ավիաթռիչքներ

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Վրաստանի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել պաշտպանության ոլորտում գործընկերության ամրապնդման շուրջ

Ղարաբաղի հայերը ոչ կամավոր են լքել իրենց տները, պետք է կարողանան վերադառնալ. ԻԻՀ դեսպան

Քաղաքականություն

Ղարաբաղի հայերը ոչ կամավոր են լքել իրենց տները, պետք է կարողանան վերադառնալ. ԻԻՀ դեսպան

Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում․ Արարատ Միրզոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում