Քաղաքականություն

ՄԱԿ-ի ԱԽ՝ ԼՂ հարցով նիստին ընդառաջ Միրզոյանը Լավրովի հետ զրույցում  անհրաժեշտ է համարել առկա մեխանիզմներն արդյունավետ օգտագործելը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի ԱԽ՝ ԼՂ հարցով նիստին ընդառաջ Միրզոյանը Լավրովի հետ զրույցում  անհրաժեշտ է համարել առկա մեխանիզմներն արդյունավետ օգտագործելը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն oգոստոսի 16-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի և ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու՝ Ադրբեջանի մտադրության կանխման հրամայականը:

Նշվում է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ արտահերթ հանդիպմանն ընդառաջԱրարատ Միրզոյանը շեշտել էառկա մեխանիզմներն արդյունավետորեն օգտագործելու,2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության 6-րդ կետի և Արդարադատության միջազգային դատարանի 2023թ.փետրվարի 22-ի և հուլիսի 6-իորոշումներին համապատասխանԼաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման ուղղությամբ հստակ քայլերի անհրաժեշտությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում