Քաղաքականություն

ԵԱՀԿ գործող նախագահը հանձնարարել է իր անձնական ներկայացուցչին այցելել Լաչինի միջանցք

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ գործող նախագահը հանձնարարել է իր անձնական ներկայացուցչին այցելել Լաչինի միջանցք

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին հանձնարարել է իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այցելել Լաչինի միջանցք։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ԵԱՀԿ նախագահն այդ մասին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։

«Անցյալ շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցներից հետո, որպես ԵԱՀԿ նախագահ, ես հանձնարարել եմ իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին՝ այցելել Լաչինի միջանցքի շրջակա տարածքներ և հաղորդել ինձ մանրամասներ ներկա իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Օսմանին։

Գրառման մեջ նա ևս մեկ անգամ կրկնել իր կոչը, որը վերաբերում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի թույլտվությանը։ Օսմանին նաև կոչ է արել միաժամանակ աշխատել շարժունակության և հաղորդակցության համար նոր ճանապարհների բացման ուղղությամբ։

«Մարդասիրական գործոնները պետք է գերակա լինեն քաղաքականի նկատմամբ։ Քանի դեռ քաղաքական հարցերի շուրջ երկխոսությունը կշարունակվի, ԵԱՀԿ-ն պատրաստ է ներգրավվել որպես միջնորդ»,- եզրափակել է իր գրառումը ԵԱՀԿ նախագահը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում