ԱՄՆ-ում բռնել են 21 ավազակային հարձակում կատարած արջի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում բռնել են կողոպտիչ արջին, որը Տահո լճի մոտ մեկ տարուց ավելի տներ էր թալանում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, 2022 թվականի փետրվարից 227 կիլոգրամ կշռող սև արջը կատարել է առնվազն 21 կողոպուտ։ Ո՛չ ազդանշանները, ո՛չ էլեկտրաշոկը, ո՛չ էլ այլ միջոցները, որոնցով փորձում էին նրան հետ պահել մարդկանց բնակավայրեր այցելություններից, չեն ազդել կենդանու վրա:

Կրկնահանցագործի ինքնությունը պարզվել է ԴՆԹ-ով: Սկզբում նրան որձ էին համարում և նույնիսկ տվել էին Հենք Թանկ մականունը։ Նրան բռնելուց հետո պարզվել է, որ տների վրա կատարած արշավանքների ժամանակ արջին ուղեկցել են երեք ձագերը։ Նրանցից մեկին գտել են վիրավոր. ամենայն հավանականությամբ նրան վրաերթի է ենթարկել անցնող մեքենան։

Կալիֆորնիայի ձկնորսության և որսի տեսչությունը հայտնել է, որ արջը կտեղափոխվի Կոլորադոյի վայրի բնության ապաստարան: Նրանք չեն ծրագրում կենդանուն բաց թողնել վայրի բնություն, քանի որ նա բոլորովին կորցրել է մարդկանց հանդեպ վախը։

Ձագերին կառանձնացնեն մայր արջից և կուղարկեն Կալիֆորնիայի արգելոց: Մասնագետները հուսով են, որ այս որոշումը կօգնի նրանց մոռանալ մորից սովորած բացասական վարքագծի ձևերը, ինչից հետո նրանց կարող են հետ բաց թողնել վայրի բնություն:

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին