Չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում․ Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է Ադրբեջանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հերքել է Ադրբեջանի կեղծ մեղադրանքներն այն մասին, թե Հայաստանը զորք ու զինտեխնիկա է կուտակում սահմանին։

Հայաստանում ԵՄ առաքելության X-ի (նախկինում «Թվիթեր») միկրոբլոգում հրապարակում է արվել, որում նշված է, որ Առաքելությունը գործող 4 բազաների միջոցով ամեն օր հետևում է ռազմական և անվտանգային իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին։ «Հիմք ընդունելով տեղում եղած տեղեկությունները՝ մենք չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում՝ հատկապես Լաչինի միջանցքի մոտ։ Մենք շարունակում ենք պարեկությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է գրառման մեջ։

Օգոստոսի 14-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ կեղծ տեղեկություն տարածելով, թե իբր Հայաստանը ռազմական տեխնիկա և զորք է կուտակել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Դրան հետևել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության արձագանքը, որը հերքել էր Ադրբեջանի կեղծ մեղադրանքները։ Հայաստանի ԱԳՆ-ն արձանագրել էր, որ ստահոդ տեղեկություններ տարածելու եղանակով Ադրբեջանը տարածաշրջանում իրադրությունը լարելու մտադրություն ունի։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները