Տարածաշրջանային

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

1 րոպեի ընթերցում

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Ռաչա առողջարանային շրջանում տեղի ունեցած ավերիչ սողանքի պատճառով զոհերի թիվը հասել է 25-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են Վրաստանի ՆԳՆ նախարարությունից:

Ռաչայի Շովի գյուղում օգոստոսի 3-ին սողանք է եղել, ինչի հետևանքով քանդվել են կամուրջներ, վնասվել են ճանապարհներ, սողանքի գոտում նաև քոթեջներ են եղել: Ավելի քան 200 քաղաքացու տարհանումն իրականացվել է ՆԳՆ ուղղաթիռներով։

Տեղում աշխատում են ավելի քան 400 փրկարարներ և զինվորականներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում