Արցախ

Արցախում խոզերի աֆրիկական ժանտախտի օջախներ են գրանցվել

4 րոպեի ընթերցում

Արցախում խոզերի աֆրիկական ժանտախտի օջախներ են գրանցվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում հայտնաբերվել է աֆրիկական ժանտախտի 2 օջախ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանը՝ մանրամասնելով, որ ներկա պահի դրությամբ հայտնաբերված և անարյուն եղանակով ոչնչացված է 55 գլուխ խոզ՝ մոտավորապես 2900 կգ կենդանի քաշով:

«Բոլոր համայնքային անասնաբույժները իրազեկված են խնդրի մասին և աչալրջորեն հետևում են, որ հիվանդության ի հայտ գալու դեպքում կանխեն դրա հետագա տարածումը»,-շեշտեց Գևորգյանը:

Անդրադառնալով վարակի առաջացման պատճառներին նա նշեց, որ խոզերի աֆրիկական ժանտախտը բարձր կոնտագյոզ (հպավարակ) վիրուսային հիվանդություն է, որը մարդուն չի փոխանցվում, իսկ կենդանիներին կարող է փոխանցվել ախտոտված կերի կլանմամբ, այնպես էլ հարուցիչով վարակված տզերի խայթոցների, վարակված խոզերի հետ ուղիղ անմիջական շփմամբ, խայթող ճանճերի, վարակված խոզերի հյուսվածքներով, արյան, մեզի, կղանքի ինչպես նաև արյունով ախտոտված իրերի (կոշիկ, հագուստ, սարքավորումներ, փոխադրամիջոցներ, ցամքար, կեր) միջոցով: Մեր զրուցակցի խոսքով՝ հիվանդության տարածումը կանխելու համար կատարվում է հանրության իրազեկում մասնագետների կողմից, սահմանափակվում է խոզերի տեղաշարժը, իսկ անասնատերերը պետք է խուսափեն խոզերը բաց պահվածքով պահելուց՝ աղբի և թափառող ու վայրի խոզերի հետ շփումից:

«Հիմնական պայքարի միջոցներն են՝ վարակված տարածքներում շարժի սահմանափակում, ինտենսիվ վերահսկողություն, վարակված կենդանիների հայտնաբերում, ապա բոլոր վարակված և կասկածելի խոզերի մեկուսացում և սպանդ: Վարակված կամ կասկածելի կենդանիների սպանդն իրականացվում է անարյուն եղանակով՝ դիակիզում և թաղում, այնուհետև վարակված և հարակից տարածքներում կատարվում է պարբերաբար ախտահանություն և ախտահանման պատնեշների տեղադրում»,-ներկայացրեց վարչության պետը՝ ավելացնելով, որ շրջափակումը որոշակի խոչընդոտներ է հարուցում պայքարի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար, քանի որ անհրաժեշտ միջոցների, նյութերի սղություն կա:

Բացի այդ, առավել ակտիվ շրջայցեր ու վերահսկողություն իրականացնելու համար խնդիր է առաջացնում տրանսպորտային վառելիքի պակասը:

Խոսելով վարակված կենդանու մսի մուտքը շուկա կանխարգելելու մասին՝ Գևորգյանը հավաստիացրեց, որ իրացման կետերում նման մսի վաճառքի հավանականությունը նվազագույն է, քանի որ դրա հետ պետք է լինի անասնաբուժական տեղեկանք,որը տրամադրվում է անասնաբույժի կողմից նախասպանդային և հետսպանդային զննությունից հետո: «Հիվանդության կասկածի դեպքում միսն ուղարկվում է «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» ՊՈԱԿ, որտեղ և տրվում է վերջնական պատասխան պիտանելիության վերաբերյալ»,-հավելեց անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետը՝ ընդգծելով, որ անասնաբուժական սպասարկման կայաններն իրենց կանխարգելիչ միջոցառումներով և վերահսկողությամբ անում են առավելագույնը՝ հնարավորինս առողջ և անվտանգ մսամթերք սպառողին հասցնելու ուղղությամբ, բայց ստեղծված իրավիճակում շատ կարևոր է նաև գնորդների պահանջատիրությունը՝ մսի առողջության մասին վկայող փաստաթղթի առկայության նկատմամբ:

Եթովպիայում սողանքների զոհերի թիվ, ըստ ՄԱԿ-ի, կարող է հասնել 500-ի

Աշխարհ

Եթովպիայում սողանքների զոհերի թիվ, ըստ ՄԱԿ-ի, կարող է հասնել 500-ի

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում տեղի ունեցած սողանքի զոհերի ընտանիքներին

Աֆրիկա

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում տեղի ունեցած սողանքի զոհերի ընտանիքներին

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Եգիպտոսին

Եթովպիայում սողանքը 157 մարդու կյանք է խլել

Աշխարհ

Եթովպիայում սողանքը 157 մարդու կյանք է խլել

Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

Աֆրիկա

Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

Սոմալիում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել են Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտող ֆուտբոլասերները

Աշխարհ

Սոմալիում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել են Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտող ֆուտբոլասերները

Սերբիան և Եգիպտոսը պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել. Ալեքսանդր Վուչիչ

Եվրոպա

Սերբիան և Եգիպտոսը պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել. Ալեքսանդր Վուչիչ

Նիգերիայում 22 աշակերտ է մահացել դպրոցի շենքի փլուզման հետևանքով

Աշխարհ

Նիգերիայում 22 աշակերտ է մահացել դպրոցի շենքի փլուզման հետևանքով

ԵՄ-ը Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար

Աշխարհ

ԵՄ-ը Եգիպտոսին 1 մլրդ եվրո է հատկացրել՝ տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար

Նիգերի հարավ-արևմուտքում զինյալների հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Աշխարհ

Նիգերի հարավ-արևմուտքում զինյալների հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Քենիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, Օբամայի քույրը տուժել է

Աշխարհ

Քենիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, Օբամայի քույրը տուժել է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում