Հասարակական

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ցավակցել է Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի հարազատներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ցավակցել է Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Իրանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ։

«Խորը ցավով տեղեկացանք ավտովթարի հետևանքով Հայաստանի մի խումբ քաղաքացիների զոհվելու և վիրավորվելու մասին։

Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հայաստանում Իրանի դեսպանության X-ի (նախկին «Թվիթեր») միկրոբլոգում։

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ժամը 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով մահացել է 11, վիրավորվել 9 քաղաքացի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում