Սպորտ

«Փյունիկ»-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Օսլոյում. «Արարատ-Արմենիա»-ի հետ խաղը հետաձգվել է

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Օսլոյում. «Արարատ-Արմենիա»-ի հետ խաղը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնֆերենցիաների լիգայի «Բուդյո-Գլիմտ»-«Փյունիկ» հանդիպումից հետո հայկական ակումբի պատվիրակությունը տեղափոխող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի միջազգային օդանավակայանում, ինչի պատճառով Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի օգոստոսի 14-ին կայանալիք «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Փյունիկ»-ը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Կոնֆերենցիաների լիգայի «Բուդյո-Գլիմտ»-«Փյունիկ» հանդիպումից հետո մեր ակումբի պատվիրակությունը տեղափոխող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի միջազգային օդանավակայանում, ու, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, խնդրանքով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հետաձգել խաղը, որը բավարարվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում