Սիրիայի արևելքում 20-ից ավելի զինծառայող է զոհվել ԻՊ-ի զինյալների հարձակման հետևանքով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Սիրիայի կառավարական զորքերի զինծառայողների վրա երկրի արևելքում գտնվող Դեյր էզ Զորի նահանգում։ Հարձակման հետևանքով զոհվել է 23 մարդ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից։
Նշվում է, որ ըստ Sky News Arabia հեռուստաալիքի՝ հարձակման է ենթարկվել զինվորականների տեղափոխող ավտոբուսը։ Հեռուստաալիքի պնդմամբ՝ ևս մի քանի զինվորական վիրավորվել է. նրանց թիվը չի հստակեցվում: