ԱՄՆ-ն բացառել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացումը նույնիսկ ամերիկացիների ազատ արձակումից հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն չի մեղմացնի Իրանի դեմ պատժամիջոցները նույնիսկ Թեհրանի կողմից հինգ ամերիկացի քաղաքացիների ազատ արձակումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 10-ին այս հայտարարությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Մեքսիկայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Թույլ տվեք պարզաբանել մի շարք բաներ: Ցանկացած դեպքում, ցանկացած հանգամանքներում Իրանը չի ստանա պատժամիջոցների մեղմացում… Մենք կշարունակենք ուժեղացնել պատժամիջոցները և հակազդել Իրանի ապակայունացնող գործողություններին տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս», - ասել է Բլինքենը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կազդի Թեհրանի կողմից ձերբակալված ամերիկացի հինգ քաղաքացիների ազատ արձակումը Վաշինգտոնի հետ նրա հարաբերությունների վրա։

Բլինքենը նաև ողջունել է այն, որ Իրանը տնային կալանքի է տեղափոխել Իրանում բանտարկված ԱՄՆ քաղաքացիներին։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը ավելի վաղ հաստատել էր Իրանի կողմից ԱՄՆ հինգ քաղաքացիներին բանտից տնային կալանքի տեղափոխելու և բանտարկյալների փոխանակման շրջանակներում Թեհրանին 6 միլիարդ դոլար վճարելու մասին տեղեկատվությունը։ Խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին նշել էր, որ այդ միջոցները փրկագին չեն և չեն փոխանցվի ամերիկացի հարկատուների հաշվին։

Բլինքենն իր հերթին նշել է, որ խոսքը հենց Իրանի միջոցները գործի դնելու մասին է։

«Դրանք կփոխանցվեն հատուկ հաշվեհամարների՝ պայմանով, որ փողը կօգտագործվի սոսկ մարդասիրական նպատակներով, ինչն արգելված չէ մեր պատժամիջոցներով», - ասել է նա։

Նա նշել է, որ պետքարտուղարությունը կապի մեջ է ԱՄՆ հինգ քաղաքացիների հետ, և մանրամասնել է, որ նրանցից բացի, Իրանում կալանավորված ամերիկացիներ չկան։

Հայերեն Русский

Հայաստանը գազի մատակարարման հարցում շարունակելու է այլընտրանքներ փնտրելու մարտավարությունը. Ալեն Սիմոնյան

Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Մոսկվան կարծում է, որ էներգետիկ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները պետք է ամրապնդվեն գործողություններով

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը նշել է գործունեության 40-ամյակը

ՀՀ ԱԺ նախագահն ու Վրաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն

Ալեն Սիմոնյանը Գանձասարում Հիքմեթ Հաջիևի հայտարարություններից հետո հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

ՀՊՏՀ-ի կազմակերպած այս տարվա աշխատանքի տոնավաճառին մասնակցել է ավելի քան 70 գործատու

Վահագն Խաչատուրյանն ու Անդրեա Բարբարա Բումանն անդրադարձել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող համագործակցության օրակարգին

Հայաստանում բժիշկների գործունեության համար լիցենզավորումը և քննությունը դառնում է պարտադիր՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համադրելի չափանիշներով