Միջազգային

Հավայան կղզիներում հրդեհների զոհերի թիվը հասել է 53-ի

1 րոպեի ընթերցում

Հավայան կղզիներում հրդեհների զոհերի թիվը հասել է 53-ի

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հավայան Մաուի կղզում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 53-ի։ Շուրջ 1000 մարդ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Հավայիի նահանգապետ Ջոշ Գրինն անտառային հրդեհները որակել է նահանգի պատմության ընթացքում «ամենախոշոր բնական աղետը»։ Նա հայտնել է, որ Մաուիի արևմտյան ափին գտնվող Լահայնա զբոսաշրջային քաղաքի 80 %-ը ոչնչացել է հրդեհներից, մոտ 1700 շենք ավերվել է։

b42e8aa1-7977-4a3f-bffe-d0f8cd6c41aa.jpg (40 KB)

Ավելի քան 14 հազար զբոսաշրջիկ տարհանվել է։ 11 հազար մարդ դեռ մնում է առանց էլեկտրականության։

BBC-ն նշում է, որ կրակից փրկվելու համար բազմաթիվ մարդիկ ստիպված են եղել ցատկել ծովը և ժամերով մնալ ջրում։

Մաուիում անտառային հրդեհները սկսվել են օգոստոսի 8-ին և արագորեն տարածվել տարածաշրջանում մոլեգնող «Դորա» փոթորկի պատճառով։

Կղզում մոլեգնող երեք խոշոր հրդեհները դեռ չեն մեկուսացվել։

10Hawaii-Wildfires-promo-630pm-gmpz-videoSixteenByNine3000.jpg (1.88 MB)

6c820b3d-31d8-4731-b309-5497fe4af063.jpg (34 KB)

05deed65-0a0f-49cc-a63a-bfce3683880b.jpg (37 KB)

_130718098_mauifires.jpg (90 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում