Տնտեսություն

«Մի դրամի ուժը» հուլիսին ուղղվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին․ օգոստոսի շահառուն է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր»-ը

3 րոպեի ընթերցում

«Մի դրամի ուժը» հուլիսին ուղղվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին․ օգոստոսի շահառուն է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր»-ը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը։ Ընկերություններից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ հուլիսի ընթացքում իրենց հարթակներով կատարված վճարումների դիմաց 3 մլն 480 հազար 466 դրամ են նվիրաբերել Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամին։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Ընկերությունները հայտարարեցին նաև հաջորդ ամսվա շահառուի անունը։ Օգոստոսի ընթացքում ընկերությունների հարթակներով՝ Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և Idram.am կայքով կատարված վճարումների դիմաց մեկական դրամ է կուտակվելու և ամսվա վերջում փոխանցվելու «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին։

Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է երկու ուղղություններով՝ այլընտրանքային խնամքի ծառայություններ, ինչպես նաև ընտանիքների ամրապնդման ծառայություն՝ սոցիալական ծանր վիճակում գտնվող, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։ Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ուղղված են Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության համակարգի բարելավմանը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը։

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը նշում է, որ Իդրամի և IDBank-ի հետ իրենց համագործակցությունն անչափ կարևոր է հիմնադրամի առաքելությունը կյանքի կոչելու համար։ «Միասին աջակցում ենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, երիտասարդներին և իրենց ընտանիքներին` նպաստելով համայնքների զարգացմանը», - նշում է Սպարտակ Սարգսյանը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ բարեգործական հիմնադրամի կողքին կանգնելը մեծապես կարևորվում է ընկերությունների կողմից, քանի որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից է համարվում երեխաների աջակցությունը։

Դուք ևս կարող եք դառնալ բարի կամքի դեսպան՝ պարզապես կատարելով Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և Idram.am կայքով, առանց մեկ դրամ ավել ծախսելու։

Չէ՞ որ ամեն ինչ սկսվում է մի դրամից․․․»:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում