ՏՏ համայնքը դիմել է Գլխավոր դատախազին՝ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքի հետ չկապված այլ միջոցով փոխելու խնդրանքով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին իրենց աջակցությունն են հայտնել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները։

ՏՏ համայնքի ներկայացուցիչները ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված նամակում խնդրել են փոխել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքի հետ չկապված այլ միջոցով։

«Արմենպրես»-ը նամակը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Մենք՝ ՏՏ ոլորտի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, այս նամակով մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորման վերաբերյալ։ Ձեզ ենք դիմում որպես անհատներ, որոնք խորապես մասնագիտացված են տեխնոլոգիայի եւ նորարարության ոլորտում եւ գնահատում են մաեստրո Սմբատյանի բացառիկ ջանքերը եւ ունեցած նշանակալի ազդեցությունը հայ երաժշտարվեստում, ինչը ստիպում է վերագնահատել ստեղծված իրավիճակը։

Մենք ընդունում ենք, որ օրենքի գերակայությունը մեծ նշանակություն ունի ցանկացած հասարակության համար եւ մենք էլ, կարեւորելով գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը, խնդրում ենք մեր նամակն ընդունել որպես խնդրանք եւ փոխել Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքի հետ չկապված այլ միջոցով։

Հարգելի՛ գլխավոր դատախազ, խնդրում եւ հորդորում ենք անել ամեն ինչ, որ մաեստրո Սմբատյանը լինի իր ոլորտում, որտեղ առաջամարտիկ է եւ իրականացնում է հեղափոխական աշխատանք, պատվով ներկայացնում է մեր երկիրն ամբողջ աշխարհում։

Մենք հավատում ենք ժողովրդավարությանն ու արդարադատությանը: Մեզ զանգահարում եւ իրենց զորակցությունն են հայտնում տեխնոլոգիական ոլորտի եւ երկրի համար մտահոգ այլ ներկայացուցիչներ եւս՝ համարելով, որ նախքան որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելը պետք է տարվի պատշաճ քննություն»:

Նամակի տակ ստորագրել են՝

Ալեքսանդր Եսայանը՝ «Տելեկոմ Արմենիա»

Արարատ Մկրտչյանը՝ «Բետա ֆտ»

Արման Խաչատրյանը՝ «Լոկատոր»

Արմեն Բալդրյանը՝ «Յունիկոմպ»

Արմեն Քոչարյանը՝ «Վօլօ»

Արսեն Բաղդասարյանը՝ «Դատա արտ»

Արտակ Չոպուրյանը՝ «Զելըս»

Արտավազդ Մինասյանը՝ «Կրիսպ»

Արտեմ Սադոյանը՝ «Թեքնոլաբ»

Արտուր Խոջաբաղյանը՝ «ՕգմենթԱր»

Բագրատ Ենգիբարյանը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ

Գագիկ Էվոյանը՝ «Հայլինք»

Գագիկ Մարտիրոսյանը՝ «Բլուայփի»

Գարիկ Պետրոսյանը՝ «Էսենշլ սըլյուշնս»

Գեւորգ Սաֆարյանը՝ «Լայմ տեխ»

Գրիգոր Հովհաննիսյանը՝ «Բիզնես էնջլ նեթվորք օֆ Արմենիա»

Լուսինե Միրումյանը՝ «Թութոր պլատֆորմ»

Լուսինե Սարգսյան՝ «Փլաթ.էյայ»

Միքայել Վարդանյանը՝ «Պիքսարտ»

Խաչիկ Նազարյանը՝ «Վիէմուեր»

Կարեն Վարդանյանը՝ «Ֆորմուլա վենչուրս»

Հովիկ Մուսայելյանը՝ «Սինոփսիս»

Հայկ Եսայանը՝ «Տելեկոմ Արմենիա»

Նարեկ Սաֆարյանը՝ «Ռենդերֆորեստ»

Նարեկ Վարդանյանը՝ «TCF»

Սամվել Մարտիրոսյանը՝ «Օնեքս»

Սերգեյ Մարկոսյանը՝ «10Web»

Ստեփան Ազարյանը՝ «Backbone branding»

Ստեփան Մինասյան՝ «Նաիրի ինշուրանս»

Վահե Տորոզյանը՝ «Քոդուլեյթ»

Վարուժան Մասարաջյանը՝ «Վիասֆեր տեխնոպարկ»

Տաթեւիկ Ավագյանը՝ «Թիմ սոլյուշնս»:

Ավելի վաղ նման միջնորդությամբ են հանդես եկել անվանի բժիշկներն ու մարզիկները:

Հայերեն

Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի

Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն

Տորք Անգեղի այգու շինարարության երկրորդ փուլը կավարտվի 2026-ի չորրորդ եռամսյակում. Ավինյանը նախագիծը համարում է ամենահաջողվածներից մեկը

Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը