Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օգոստոսի 9-ին ընդունել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սարա Արկինին և Դամյան Մերֆիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, ԱԽ քարտուղարը ողջունել է հանձնաժողովի պատվիրակության այցը Հայաստան և կարևորել նման փոխայցելությունները:

Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչող հարցերի լայն շրջանակ: Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը:

Կողմերը նաև քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում