ԱՄՆ-ում հայտնել են, որ Ուկրաինային ռազմամթերքի մատակարարումները վտանգ չեն ստեղծի ազգային անվտանգության համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի զինվորականներն Ուկրաինային ռազմամթերք մատակարարելիս թույլ չեն տա ԱՄՆ-ի պաշարների այնպիսի կրճատում, որի դեպքում երկրի անվտանգության սպառնալիք կառաջանա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին The Washington Times-ին տված հարցազրույցում։

Այսպես է Միլլին արձագանքել ԱՄՆ-ում բազմիցս հնչող այն մտավախություններին, թե Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում Կիևին զենքի լայնածավալ մատակարարումները կարող են վտանգի տակ դնել երկիրը։

«ԱՄՆ-ի զենքի պաշարները չեն իջնի «ռիսկի ընդունելի մակարդակից»՝ չնայած դեպի Ուկրաինա զինամթերքի մշտական հոսքին», - ասել է Միլլին։

Ըստ Միլլիի՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրահանգել է ռազմամթերքի ոչ մի կատեգորիայի գծով «չիջնել այն մակարդակից, որն ընդունելի է ռիսկի առկայության տեսակետից»:

Միլլին Washington Times-ին նաև հայտնել է, որ Պենտագոնն ակտիվորեն փոխգործակցում է պաշտպանական-արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ՝ ռազմամթերքի ծավալի հնարավորինս շուտ համալրման համար։

Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ-ում մտադիր են 2024 թվականին հրետանային արկերի արտադրության ծավաներն ավելացնել՝ հասցնելով ամսական մինչև 80 հազարի:

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ