Միջազգային

Զելենսկին հայտնել է Պոկրովսկում հրթիռակոծության զոհերի թվի ավելացման մասին

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտնել է Պոկրովսկում հրթիռակոծության զոհերի թվի ավելացման մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 8-ի երեկոյան տեսաուղերձում հայտնել է, որ Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքում ռուսական հրթիռակոծության զոհերի թիվը հասել է 9-ի։ Ավելի վաղ հաղորդվում էր 7 զոհի մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել փրկարարներին և նշել, որ երկրորդ հարվածը հասցվել է այն ժամանակ, երբ փրկարարները հասել են դեպքի վայր։

«Ինը մարդ զոհվել է։ Ցավակցում եմ հարազատներին ու մտերիմներին։ 82 մարդ վիրավոր է։ Բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնությունը։ Վիրավորների մեջ կա երկու երեխա, երկուսն էլ՝ տղա։ Նրանցից մեկի վիճակը ծանր է», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Պոկրովսկը երկու անգամ հրթիռակոծվել է օգոստոսի 7-ի երեկոյան։ Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ հարվածի հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և հյուրանոց։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում