Սիրիայում ԻՊ ահաբեկիչների գրոհի հետևանքով 10 զինվոր է զոհվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման անդամները զինված հարձակում են գործել Սիրիայի հյուսիս-արևելքում։ ТАСС-ի փոխանցմամբ՝ Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ զինյալները Ռաքքայի նահանգում գրավել են Մաադան Աթիկ ավանը։ Փոխհրաձգության ընթացքում սպանվել են 10 սիրիացի զինվորներ, որոնք գտնվում էին բլոկ-պոստերում, ևս 6-ը վիրավորվել է։

Արաբական Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը բանակային օգնական ուժեր է ուղարկել և ազատագրել ավանը։ Ահաբեկիչները նահանջելուց առաջ հրկիզել են մի քանի տուն և պայթեցրել զավթած ռազմական տեխնիկան։

Հուլիսի 24-ին ԻՊ-ի հրոսակախումբը հարձակվել էր բանակային բեռնատարի վրա Տուվեյնան գազահորի շրջանում, որը գտնվում է Սալամիա քաղաքի շրջակայքում (Դամասկոսից 213 կմ հեռավորության վրա): Դրա հետևանքով զոհվել էր 8 զինվոր։

Ըստ Al Hadath-ի տեղեկատվության՝ 2023 թվականի հունվարից ի վեր Ռաքքայի և Համայի նահանգներում ահաբեկիչների ձեռքով սպանվել են 57 զինծառայող և 49 խաղաղ բնակիչ։ Նշվում է, որ հատուկ նշանակության զորքերը տեղի ցեղախմբերի աշխարհազորայինների աջակցությամբ այժմ հակաահաբեկչական գործողություն են իրականացնում Բադիա էշ Շարքիա անապատում, որտեղ գործում են ԻՊ-ի հրոսակախմբերը։ Ցամաքային ուժերին օդից օգնում են ուղղաթիռները:

Հայերեն Русский

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին