Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի նորանշանակ վարչապետին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի նորանշանակ վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նորանշանակ վարչապետ Ահմադ Ալ-Հաշանիին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Թունիսի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Լիահույս եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ մեր երկու երկրների համագործակցությունը որակական նոր մակարդակ կտեղափոխվի, ինչն իր հերթին մեծապես կնպաստի Հայաստանի Հանրապետության և Թունիսի Հանրապետության հարաբերությունների հետագա խորացմանն ու ամրապնդմանը:

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Թունիսի բարեկամ ժողովրդին՝ շարունակական առաջընթաց և բարօրություն»:

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում