Միջազգային

Նեթանյահուն մտադիր է հասնել Սաուդյան Արաբիայի հետ հաշտության պայմանագրի կնքման

2 րոպեի ընթերցում

Նեթանյահուն մտադիր է հասնել Սաուդյան Արաբիայի հետ հաշտության պայմանագրի կնքման

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մտադիր է հաշտության համաձայնագրի կնքման հասնել, ինչպես նաև զարգացնել տնտեսական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին Նեթանյահուն հայտնել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։

«Մենք կդառնանք պատմական իրադարձության ականատեսներ. հնարավոր է, ես չեմ կարող երաշխավորել, որ դա տեղի կունենա, - ասել է Նեթանյահուն։ - Եթե գոյություն ունի քաղաքական կամք, ապա կգտնվի նաև Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման և հաշտության հասնելու քաղաքական ուղի»։

Նեթանյահուն նաև նշել է, որ երկրները կարող են զարգացնել տնտեսական համագործակցությունը նույնիսկ պաշտոնական հաշտության պայմանագրի բացակայության դեպքում։ Նրա կարծիքով՝ կողմերը կարող են ստեղծել տնտեսական միջանցք, որն Ասիայից Եվրոպա անցնի Արաբական թերակղզով:

«Նախևառաջ գոյություն ունի տնտեսական միջանցք` էներգետիկ, տրանսպորտային և հաղորդակցային, որն անցնում է մեր աշխարհագրության միջով՝ Ասիայից Արաբական թերակղզու միջով դեպի Եվրոպա։ Մենք դա կիրականացնենք: Ինձ թվում է, որ մենք կարող ենք դա իրականացնել՝ անկախ այն բանից՝ ունենք արդյոք պաշտոնական հաշտության պայմանագիր թե ոչ», - ընդգծել է նա։

2020 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնում իսրայելական կողմն ԱՄՆ-ի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման շուրջ փաստաթղթեր է ստորագրել ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ։ Արևմուտքում եռակողմ գործարքն ստացել է «Աբրահամի համաձայնագրեր» անվանումը: Հետագայում հրեական պետության հետ հարաբերությունների կարգավորման մասին հայտարարեցին Սուդանը և Մարոկկոն։ Մինչ ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ հաշտություն կնքելը, Իսրայելն արաբական երկրներից դիվանագիտական ​​հարաբերություններ ուներ միայն Եգիպտոսի և Հորդանանի հետ:

Bloomberg-ը նշում է, որ ԱՄՆ նախագահը նույնպես ցանկանում է որ Սաուդյան Արաբիան ճանաչի Իսրայելը։ Նաև այս թեման քննարկելու համար էր հուլիսին ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մեկնել Սաուդյան Արաբիա։

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

Միջազգային

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Միջազգային

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Միջազգային

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Միջազգային

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

Միջազգային

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում