Հնդկական Chandrayaan-3 տիեզերանավը Երկիր է ուղարկել Լուսնի առաջին լուսանկարները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի տիեզերքի հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) հրապարակել է Լուսնի առաջին լուսանկարներն՝ արված Chandrayan-3 տիեզերանավի կողմից, որը Հնդկաստանի երրորդ անօդաչու լուսնային առաքելությունն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NDTV պարբերականը։

Խառնարաններով ծածկված Լուսնի մակերեսի լուսանկարներն արվել են, երբ տիեզերանավը օգոստոսի 5-ին մտել է Լուսնի ուղեծիր։

«Առաքելությունն առայժմ հարթ է ընթանում, և ISRO-ն ակնկալում է, որ «Վիկրամ» վայրէջք կատարող մոդուլը Լուսնի մակերևույթին փափուկ վայրէջք կկատարի օգոստոսի 23-ին», - նշված է հրապարակման մեջ։

Հաջողության հասնելու դեպքում Հնդկաստանը կդառնա առաջին երկիրը, որը Լուսնի հարավային բևեռում կկատարի կառավարվող փափուկ վայրէջք։

Իսկ ընդհանրապես Լուսնի մակերևույթին փափուկ վայրէջք մինչ այս կատարել են ԱՄՆ-ն, նախկին ԽՍՀՄ-ն և Չինաստանը։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում