Փորձագետները եզրակացություն կներկայացնեն Շովիի ողբերգության վերաբերյալ. զոհվել է 17 մարդ, 19-ը՝ անհետ կորել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագետները նախնական եզրակացություն կներկայացնեն օգոստոսի 6-ին Շովի առողջարանում տեղի ունեցած ողբերգությանը նախորդող իրադարձությունների վերաբերյալ, հայտարարել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության փոխնախարար Նինո Թանդիլաշվիլին:

«Սպուտնիկ Գրուզիա»-ն հայտնում է, որ վերջին տվյալներով՝ օգոստոսի 3-ին Շովիում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է 17 մարդ: Ավերվել են կամուրջները, վնասվել է Շովի մուտքի ճանապարհը ։ Մինչ այս փրկարարները տարհանել էին 210 մարդու։ Որոնվում է 19 անհետ կորած։

«Տեղում աշխատում են շրջակա միջավայրի ազգային գործակալության մասնագետների 6 խմբեր՝ երկրաբաններ, հիդրոլոգներ, սառցադաշտաբաններ, և, իհարկե, խմբի մի մասը տեղում է։ Մենք աշխատում ենք մեր մասնագետներից ստացված ամբողջ տեղեկատվության վրա: Մշակում և վերլուծում ենք հովտում ծավալված գործընթացների հետ կապված բոլոր տեղեկությունները, որպեսզի այս դժվարին պահին հասարակությանը տրամադրենք հնարավորինս հավաստի տեղեկատվություն», – ասել է Թանդիլաշվիլին:

Նրա խոսքով՝ եզրակացությունը հիմնված կլինի կոնկրետ տվյալների վրա և ցույց կտա տեղի ունեցածի ամբողջ պատկերը։

«Դա կլինի կոնկրետ տվյալների և տեղեկատվության հիման վրա եզրակացություն, բայց այս փուլում ես կարող եմ ասել, որ տեղի է ունեցել շատ հանկարծակի, ակնթարթային իրադարձություն»,– ասել է Թանդիլաշվիլին:

Մասնագետներին ժամանակ է պետք բնակչությանը հնարավորինս հավաստի տեղեկատվություն տրամադրելու և բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար, հավելել է նա:

Շովիում փրկարարական գործողությանը մասնակցում է 400 փրկարար և 200 զինվորական: Բացի այդ, գործի են դրվել սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներ և հատուկ տեխնիկա: Մասնագետները պնդում են, որ Շովի հանգստավայր է իջել մոտ 5 միլիոն խորանարդ մետր կոշտ զանգված։ Շովիում նման տարերային աղետի կրկնության վտանգ այս փուլում չկա, ասում են փորձագետները:

Շովի հանգստավայրը գտնվում է ծովի մակարդակից 1,5 հազար մետր բարձրության վրա Օնիի շրջանում (Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի տարածաշրջան):

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ նախագահն ու Վրաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն

Ալեն Սիմոնյանը Գանձասարում Հիքմեթ Հաջիևի հայտարարություններից հետո հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

ՀՊՏՀ-ի կազմակերպած այս տարվա աշխատանքի տոնավաճառին մասնակցել է ավելի քան 70 գործատու

Վահագն Խաչատուրյանն ու Անդրեա Բարբարա Բումանն անդրադարձել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող համագործակցության օրակարգին

Հայաստանում բժիշկների գործունեության համար լիցենզավորումը և քննությունը դառնում է պարտադիր՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համադրելի չափանիշներով

Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց

ՄԻՊ աշխատակազմում իրավասու մարմինների հետ քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

ԵՄ-ն ցանկանում է նոր ՀՕՊ համակարգեր մշակել. Ուրսուլա ֆոն դեր Լայեն