Միջազգային, ներհայաստանյան ուշադրությունը կարող է նպաստել Արցախ հումանիտար առաքելության իրականացմանը. Վարդան Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հուսով է, որ թե՛ միջազգային, թե՛ ներհայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչների կոչերի շնորհիվ հնարավոր կլինի ապաշրջափակել Լաչինի միջանցքն ու Լեռնային Ղարաբաղ հասցնել արդեն 10-րդ օրը սահմանային հատվածում կանգնած հումանիտար բեռով ավտոշարասյունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշեց օգոստոսի 4-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Նկատելի է բեռների տեղափոխման այս գործընթացի, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, Լաչինի միջանցքի փակ լինելու և Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված ինչպես միջազգային, այնպես էլ ներհայաստանյան հանրության շրջանակում հետաքրքրության և մտահոգությունների իրական աճ: Կարծում եմ՝ այս ամենը կնպաստի Լաչինի միջանցքի ապաարգելափակմանը, որովհետև և՛ օտարերկրյա դեսպանությունների, և՛ ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցերն այստեղ հնարավորություն տվեցին վերջիններիս իրենց աչքերով տեսնել և հավաստիանալ Լաչինի միջանցքի փակ լինելու և իրավիճակի մասին ավելի ամբողջական և համապարփակ պատկերացում կազմելու մեջ, ինչը պետք է իր նպաստը բերի մեր հումանիտար նախաձեռնության հաջողությանը, ուղեբեռների՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխման գործընթացին»,- շեշտեց նա:

Անդրադառնալով հասարակական և հանրային տիրույթում հարցի շուրջ ակտիվությանը՝ նա շեշտեց՝ օգոստոսի 3-ին եղել է հայտարարություն հումանիտար հարցերով զբաղվող երեք միջազգային կազմակերպությունների կողմից, որտեղ կրկին անգամ մտահոգություններ են հնչել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կոչ է արվել բացել Լաչինի միջանցքը, ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Ընդգծելով շրջափակված Արցախում երեխաների խոցելի լինելու փաստը՝ Վարդան Սարգսյանն ասաց՝ օգոստոսի 4-ին շուրջ քսան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են երեխաների պաշտպանության և հումանիտար հարցերով, հենց Լաչինի միջանցքի հարևանությամբ իրենց ձայնն են բարձրացրել ի պաշտպանություն այն երեսուն հազար երեխայի, որ Լեռնային Ղարաբաղում են: «Փաստացի, կարող ենք ասել, որ երեխաներն ամենախոցելի խումբն են այս իրավիճակում: Միջազգային, ինչպես նաև ներհայաստանյան հանրային ուշադրությունը և մտահոգությունների բարձրացումն իրենց դերը կարող են ունենալ այս գործընթացի հաջողության համար»,-եզրափակեց Սարգսյանը:

Ադրբեջանն արդեն 10-րդ օրն է՝ շարունակում է ապօրինաբար փակ պահել Լաչինի միջանցքը և թույլ չի տալիս, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որտեղ հումանիտար լուրջ ճգնաժամ է՝ Ադրբեջանի կողմից միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով։

Մանվել Մարգարյան

Հայերեն Русский

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ