Դավիթ Յանը միացել է հոգեկան հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ հաղորդակցվելը հեշտացնող INAU.AI-ին՝ որպես համահիմնադիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ABBYY-ի, AYB School-ի, Yva.ai-ի և շատ այլ բարձր տեխնոլոգիական նախագծերի համահիմնադիր Դավիթ Յանը միացել է INAU-ին՝ որպես համահիմնադիր: Դավիթ Յանն այս մասին հյատնել է «Լինկդին» հարթակում:

INAU-ն միջազգային ներառական նախագիծ է, որն արհեստական բանականության կիրառությամբ փորձում է հեշտացնել հոգեկան հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ հաղորդակցվելը՝ վերծանելով սրտի, մարմնի և ուղեղի լեզուն:

«Կամրջելով տեխնոլոգիայի և մարդկության միջև անջրպետը՝ INAU-ն օգտագործում է կայուն բարեգործությունը և առաջադեմ արհեստական բանականության տեխնիկան՝ ստեղծելու նորարարական լուծումներ, որոնք խորը ազդեցություն կունենան բազմաթիվ մարդկանց վրա: Այս հնարավորությունը հիանալի կերպով համընկնում է AI-ն որպես լավ ուժ օգտագործելու իմ հանձնառության հետ և շարունակում է իմ ճանապարհորդությունը AI ձեռներեցության մեջ»,- գրել է Դավիթ Յանը:

INAU-ն համագործակցում է Յեյլի, Քարնեգի Մելոնի, Հյուսթոնի համալսարանների, Թել Ավիվի համալսարանի և Երուսաղեմի համալսարանի գիտնականների հետ:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում