Վրաստանում սողանքի հետևանքով 16 մարդ է արգելափակվել հյուրանոցում
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում սողանքի հետևանքով 16 մարդ է արգելափակվել հյուրանոցում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/08/1116724.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Ռաչա շրջանում՝ Շովի հանգստավայրի մոտ, սողանք է տեղի ունեցել, որը «Սանսեթ Շովի» հյուրանոցում արգելափակել է 16 մարդու, այդ թվում ՝ վեց երեխաների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները:
Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ Շովիի ուղղությամբ արդեն շարժվում են փրկարարական ջոկատներ, տեխնիկա, երկու ուղղաթիռ:
«Այս փուլում տուժածների մասին ճշտված տեղեկատվություն չկա», - ասված է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Մինչդեռ լրատվամիջոցներին հաջողվել է կապ հաստատել հյուրանոցում գտնվող մարդկանց հետ, ովքեր օգնություն են խնդրում և չեն բացառում, որ սողանքը կարող է քանդել հյուրանոցը: