Ռուսաստանը Նորվեգիան ներառել է ոչ բարեկամ երկրների ցանկում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Նորվեգիան ներառել է այն օտարերկրյա պետությունների ցանկում, որոնք «ոչ բարեկամական գործողություններ են կատարում արտասահմանում Ռուսաստանի դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայացուցչությունների դեմ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ կառավարությունը։

Այս քայլով Մոսկվան ոչ բարեկամ երկրների համար սահմանափակում է կամ ընդհուպ լիովին արգելում է դեսպանություններում, հյուպատոսություններում, պետական ​​մարմինների ներկայացուցչություններում աշխատանքի ընդունել Ռուսաստանի տարածքում գտնվող անձանց։ Այսպիսով, ըստ այս որոշման, Նորվեգիան Ռուսաստանում կարող է աշխատանքի ընդունել 27 տեղացիների։

2021 թվականի մայիսին նման սահմանափակումներ են մտցվել Միացյալ Նահանգների և Չեխիայի, իսկ 2022 թվականի հուլիսին՝ Հունաստանի, Դանիայի, Սլովենիայի, Խորվաթիայի և Սլովակիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների նկատմամբ։

Բացի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքին վերաբերող ցանկից, Ռուսաստանում գործում է ոչ բարեկամ երկրների ևս մեկ ցանկ։ Դրանում, ТАСС-ի փոխանցմամբ, ներառված են Միացյալ Նահանգները, Կանադան, ԵՄ-ի պետությունները, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան և այլ պետություններ ու տարածքներ, որոնք հավանություն են տալիս հակառուսական պատժամիջոցներին:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ