Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելու հնարավորություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելու հնարավորություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելու հնարավորություն է տեսնում և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն միտված քայլերից։

Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց ՀՀ կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում։

«Ի հեճուկս բոլոր բարդությունների՝ մենք իսկապես երկարաժամետ, կայուն և տևական խաղաղության հասնելու հնարավորություն ունենք։ Եվ Ադրբեջանին կոչ եմ անում զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն ուղղված քայլերից, ինչպես օրինակ՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում Ստեփանեկերտ-Բաքու երկխոսության շարունակական տորպեդահարումը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և շաբաթվա սկզբին Լաչինի միջանցքից ԿԽՄԿ-ի կողմից Երևան տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը։ Վագիֆ Խաչատրյաին, մյուս գերիներին, պատանդներին, պահվող անձանց ազատ արձակելը խաղաղության օրակարգին հավատարմության տպավորիչ ազդարարում կլիներ»,- ասաց Հայաստանի վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում