Փաշինյանն Ադրբեջանին կոչ արեց չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը ԼՂ՝ որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին կոչ է անում չարգելափակել Հայաստանի կառավարության ուղարկած հումանիտար բեռի մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ։

Հայաստանի վարչապետն այս մասին ասաց Կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում։

Փաշինյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարական աշխատանքային խմբի որոշմամբ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը շարունակում է գտնվել Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որովհետև Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ապօրինաբար արգելափակում է այդ հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

«Որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ՝ կոչ եմ անում նաև չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը Լեռնային Ղարաբաղ Լաչինի միջանցքով, առավելևս, որ բեռի անցմանը խոչընդոտելը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կոպիտ խախտում է»,- հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետը մեջբերեց Ադրբեջանի նախագահի՝ «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարությունը, թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ՝ նշելով, որ այս առումով անհրաժեշտ է լսել ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը, թե ինչո՞ւ նրանք չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը։ «Կարծում եմ, որ այս հարցի պարզաբանումը կարևոր է, և մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու ուղղությամբ։

Հայերեն العربية English Русский Türkçe

Վահան Կոստանյանն ու Դիմիտրիոս Սկուտասը քննարկել են Հայաստան–Հունաստան առևտրատնտեսական օրակարգը

Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Բուլղարացի պատգամավորը հայտնել է, որ 2025 թվականին երկրում 16 դոնորի շնորհիվ իրականացվել է 34 փոխպատվաստում. BTA

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը