Դեսպանը մարզպետին է ներկայացրել Լեհաստանի ներդրումներով Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկուն։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանից:

«Բարձրաստիճան դիվանագետն առաջին անգամ է Սյունիքում, ու մարզպետը շնորհակալություն հայտնեց նրան այցի համար։

Դեսպանն իր հերթին նշեց, որ գիտակցում են Սյունիքի կարևոր դերն ու նշանակությունը Հայաստանի համար՝ հատկապես ներկայիս իրավիճակում։

Պյոտր Սկվեչինսկին հետաքրքրվեց Սյունիքի սահմաններին տիրող վիճակով, ինչպես նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով ու փակ ճանապարհի ստեղծած հետևանքներով, որոնք նրան մանրամասնորեն ներկայացրեց մարզի ղեկավարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դիվանագետը ներկայացրել է նաև լեհական կողմի ներդրումով մարզում իրականացվող ծրագրերն ու քննարկել Սյունիքի հետ համագործակցության խորացման հարցեր։

Ներկաները խոսել են տարածաշրջանի աշխարհաքաղաքական, տնտեսական ու այլ գործընթացների մասին ևս։

Նշվում է, որ Լեհաստանը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» անդամ երկիր է և մասնակցություն ունի դրա շրջանակներում Սյունիքում մեկնարկած ծրագրերին։

Հայերեն العربية

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ