Քաղաքականություն

Սյունիքի մարզպետը Կապանում հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզպետը Կապանում հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ

ԿԱՊԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտնել է, որ առանձին հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ։

«Ես երեք պաշտոնական հանդիպում կունենամ։ Մեկը նորանշանակ դեսպանի հետ, մյուսը՝ Լեհաստանի նորանշանակ դեսպանի հետ, երրորդը՝ Չեխիայի դեսպանի հետ, որոնք այստեղ են գտնվում։ Կքննարկենք տարբեր հարցեր, բնականաբար, չենք շրջանցի կարևոր՝ բոլորիս հուզող հարցերը։ Մենք տեսնում ենք այդ երկրների կողմից գործադրվող ջանքերը, հատկապես Ֆրանսիայի կողմից, որն անում է ամեն ինչ։ Ես շատ շնորհակալ եմ Ֆրանսիային, որովհետև մենք բոլոր առումներով ամենամեծ ջերմությունը ստանում ենք հենց այդ երկրից»,-«Արմենպրես»-ի և Հանրային հեռուստաընկերության լրագրողների հետ զրույցում ասաց Ղուկասյանը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Լեհաստանի դեսպան Պյոտր Սքվեչինսկին և Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը Կապանում մասնակցել են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակի բացման արարողությանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում