Թրամփին առաջադրվել են նոր մեղադրանքներ, որոնք նրան սպառնում են մինչև 20 տարվա ազատազրկմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել 2020 թ․-ի նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու փորձի առնչությամբ։ Թրամփը հերքել է մեղադրանքները, իսկ իր հանդեպ հարուցված գործն անվանել «զավեշտալի»։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, Սպիտակ տան նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել 4 կետով՝ դավադրություն ԱՄՆ-ին խաբելու նպատակով, դավադրություն պաշտոնական ընթացակարգերը խոչընդոտելու նպատակով, վկայի վրա ազդեցության կիրառում, դավադրություն քաղաքացիների իրավունքների խախտումների նպատակով։

Մեղադրական կետերից երկուսի դեպքում օրենքը նախատեսում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Ըստ մեղադրական փաստաթղթի՝ 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփը և նրա աջակիցները «փորձել են բռնություն և քաոս կիրառել Կապիտոլիումի բլրի վրա՝ համոզելու օրենսդիրներին հետաձգել ընտրությունների արդյունքների պաշտոնական ճանաչումը՝ հիմնվելով ընտրակեղծիքների դեպքերի մասին կեղծ հայտարարությունների վրա»։

Սա Թրամփի դեմ առաջադրված քրեական մեղադրանքներից երրորդն է և ամենալուրջը։ Մյուս երկու գործերի շրջանակներում Թրամփին մեղադրում են գաղտնի փաստաթղթերի հետ վարվելու կանոնների խախտման և պոռնո աստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու նպատակով նրան վճարելու և դրա պատճառով գործարար հաշվետվությունները կեղծելու մեջ։

Թրամփը, որը դարձյալ իր թեկնածությունն է առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար, պետք է Վաշինգտոնում դատարան ներկայանա օգոստոսի 3-ին։

Թրամփի նախընտրական քարոզարշավի թիմը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այդ մեղադրանքները համազոր են ընտրություններին միջամտության, անօրինական են և հիշեցնում են «1930-ականների նացիստական Գերմանիան, նախկին Խորհրդային Միությունը և այլ ավտորիտար, բռնապետական վարչակարգերը»։

Հայերեն English Français Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ