Ուսանողների և մասնագետների համար նախատեսված անվճար ամառային դպրոցն ընդունում է հայտեր 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ներածություն․ Բարձր արտադրողականությամբ հաշվարիներ (HPC) և Ամպային հաշվարկներ (Cloud Computing)» ամառային դպրոցը, որը նախատեսված է ապահովելու ուսանողներին և մասնագետներին HPC և Cloud Computing ոլորտների բազային գիտելիքներով, ընդունում է հայտեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023-ի օգոստոսի 2-ը՝ ժ․ 12։00-ը լրացնել հետևյալ առցանց հայտաձևը:

Նախաձեռնությունը նպատակ ունի մասնակիցներին զինել այնպիսի գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են տարբեր հաշվողական համակարգերի հզորություններն արդյունավետ օգտագործելու և գիտական հետազոտությունների, ինժեներական սիմուլյացիաների և տվյալների վերլուծության գործընթացների արագացումն ապահովելու համար:

Ծրագիրը բաղկացած է դասախոսությունների, գործնական սեմինարների, խմբային նախագծերի և ինտերակտիվ քննարկումների համակցությունից՝ HPC-ի, Cloud Computing-ի և մեթոդների ամբողջական ըմբռնումը դյուրացնելու նպատակով:

Ծրագիրը ներառում է՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) ներածություն և Հայաստանի գերհամակարգային կենտրոնի հնարավորությունները, ամպային հաշվարկների (Cloud Computing) և վիրտուալիզացիայի ներածություն, ամպային անվտանգություն, զուգահեռ ծրագրավորման հիմունքները՝ հաղորդագրության փոխանցման ինտերֆեյսի (MPI) և շղթաների (threading) (OpenMP) օգտագործմամբ, այց Ինժեներական քաղաք և այնտեղ գործող թանգարաններ:

Ծրագրին կարող են մասնակցել HPC և Cloud Computing ոլորտով հետաքրքրված այն ուսանողները, սկսնակ մասնագետները, գիտնականներն ու հետազետողներն, ովքեր ունեն հիմնարար գիտելիքներ համակարգչային գիտության, ճարտարագիտության, մաթեմատիկայի և հարակից ոլորտում, ունեն Unix միջավայրում աշխատելու բազային հմտություններ, տիրապետում են C++/C կամ Fortran ծրագրային լեզուեներին և ծանոթ են դրանց հիմնական գաղափարներին (e.g. variables, statements, control structures, subroutines, modules/classes):

Հայերեն

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները