Սպորտ

Էդուարդ Մարկարովը` «Ուրարտու»-ի ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Մարկարովը` «Ուրարտու»-ի ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլի զարգացման գծովփոխտնօրեն է նշանակվելլեգենդար ֆուտբոլիստ և վաստակավոր մարզիչ Էդուարդ Մարկարովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Էդուարդ Մարկարովը «Արարատ-73»-իլեգենդար ֆուտբոլիստներից է, որի կազմում նա դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու արծաթե մեդալակիր, 2 անգամ էլ՝ գավաթակիր:

2021 թվականի ապրիլից նա զբաղեցրել է«Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդականի պաշտոնը։

2022 թվականի գարնանը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարանում բացվեց լեգենդար ֆուտբոլիստին նվիրված անկյուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում