Միջազգային

Ճապոնիայում վերագործարկել են երկրի ամենահին ատոմակայանի ռեակտորը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում վերագործարկել են երկրի ամենահին ատոմակայանի ռեակտորը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Kansai Electric Power օպերատոր-ընկերությունը վերագործարկել է երկրի ամենահին «Տակահամա» ատոմակայանի առաջին էներգաբլոկը Ֆուկուի պրեֆեկտուրայում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից։

Նշվում է, որ այս ռեակտորը վերագործարկվել է 2011 թվականից ի վեր առաջին անգամ, երբ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառով երկրում կանգնեցրին բոլոր ատոմակայանները։

Մինչև «Ֆուկուսիմա-1»-ի վթարն ատոմային էներգիային բաժին էր ընկնում Ճապոնիայի էներգետիկ հաշվեկշռի մոտ 30%-ը։ Դրանից ժամանակավոր հարկադիր հրաժարման հետևանքով երկրի էներգամատակարարման հիմնական բեռն ընկել է ջերմային կայանների վրա։ Էլեկտրաէներգիայի շուկայում պահանջարկի և առաջարկի հավասարակշռության լարված իրավիճակի պատճառով Ճապոնիայի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում այն ռեակտորների վերագործարկմանը, որոնք կանգնեցվել են «Ֆուկուսիմա-1»-ի վթարից հետո։ Ներկայումս Ճապոնիայում մասնակիորեն գործում են երկրում գոյություն ունեցող 17 ատոմակայաններից 10-ը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում