Արցախի խորհրդարանը նոր օրենքով Ազգային ժողովի նախագահի ընտրության համար սեղմ ժամկետներ է սահմանել

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվել և ընդունվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք պայմանավորված են ստեղծված իրավիճակում Ազգային ժողովի նախագահի ընտրության համար ավելի սեղմ ժամկետներ սահմանելու անհրաժեշտությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ներկայացնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունները՝ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը նշեց, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի թափուր մնալուց հետո թեկնածուների առաջադրման տասնօրյա ժամկետը և օրենքով ամրագրված հերթական նիստ գումարելու ժամկետն ու առանձնահատկությունները չեն համապատասխանում ներկա իրավիճակին և բավականին տևական են:

«Առաջարկվում է վերանայել ԱԺ նախագահի թեկնածու առաջադրելու ժամկետը՝ գործող 10-օրյա ժամկետը փոխարինել աշխատանքային երկօրյա ժամկետով, իսկ ԱԺ նախագահի ընտրության հարցը քննարկել թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի առաջիկա նիստում՝ հերթականի փոխարեն»,- մանրամասնեց նախագահի լիազոր ներկայացուցիչը՝ հավելելով, որ գլխադասային հանձնաժողովում առաջարկությունները հաշվի առնելով, փոփոխություններում ավելացրել են նաև, որ ԱԺ նախագահի հրաժարականի դեպքում լիազորությունները դադարեցված են համարվում հրաժարական ներկայացնելու պահից:

Քննարկումից հետո խորհրդարանը 21 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխություններն ընդունել է որպես օրենք:

Վան Նովիկով

Հայերեն

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել