Կիմ Չեն Ընը բանակցություններ է վարել Սերգեյ Շոյգուի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԿԺԴՀ կատարած այցի ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ մտքեր է փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին Փհենյան կատարած այցի ընթացքում ընդունել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընը։ ԿԺԴՀ-ի ղեկավարի հետ զրույցի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ», - հաղորդել են ռազմական գերատեսչությունում։

Պաշտպանության նախարարությունում հավելել են, որ հուլիսի 27-ին Շոյգուն նաև կմասնակցի զորահանդեսին: Այն նվիրված է 1950-1953 թվականների Կորեական պատերազմի ավարտի 70-ամյակին, որը Հյուսիսային Կորեայում նշում են որպես հաղթանակի տոն։

Իր հերթին ԿԺԴՀ-ի կենտրոնական լրատվական գործակալությունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում Կիմ Չեն Ընը Սերգեյ Շոյգուին ցույց է տալիս հյուսիսկորեական նոր անօդաչու թռչող սարքեր։ Կիմ Չեն Ընը Շոյգուի և ՌԴ զինվորական պատվիրակության անդամների հետ այցելել է ռազմաարդյունաբերական ցուցահանդես։

Հայերեն Русский

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ