Գարիկ Պապոյանն ու Իվետա Մուկուչյանը միջազգային կազմակերպություններին կոչ են արել աջակցել Արցախին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան, երգերի հեղինակ Գարիկ Պապոյանն ու երգչուհի Իվետա Մուկուչյանը իրենց «Ինստագրամ»-ների պաշտոնական էջերում տեսաուղերձներ են հրապարակել՝ փորձելով միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսաուղերձում Պապոյանն ասում է՝ հավանաբար միջազգային կազմակերպություններն արդեն հոգնել են այն փաստից, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը նրանց նշում են «Ինստագրամ»-ի իրենց հրապարակումներում:

«Ներողություն եմ խնդրում, որ ձեզ դիմում ենք հարցերով, որոնք լուծելու համար եք ստեղծվել։ Հասկանում եմ, որ, գուցե, հոգնել եք նույն խնդրի մասին կրկին ու կրկին լսել, բայց դրանից այն չի դադարում խնդիր լինել։ Դա չի մեղմացնում այդ մարդկանց տառապանքները։ Ես ահազանգում եմ միջազգային հանրությանը, որ պատասխանատվություն կրի և նպաստի նրան, որ սնունդ և դեղամիջոց հասնի Արցախ»,-ասում է Գարիկ Պապոյանը:

View this post on Instagram

A post shared by Garik Papoyan (@garikpapoyan)

Նա շեշտում է՝ Արցախին գոյության իրավունք տալով՝ միջազգային կազմակերպությունները կապացուցեն իրենց գոյություն ունենալու իմաստը:

Իվետա Մուկուչյանը ևս իր հրապարակած տեսանյութում հիշեցնում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով Արցախում ծայրահեղ հումանիտար ճգնաժամ է:

View this post on Instagram

A post shared by Iveta Mukuchyan (@iveta.mukuchyan)

Նա ընդգծում է, որ Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որն Արցախը կապում է Հայաստանին և ամբողջ աշխարհին, ինչը նշանակում է, որ 120 հազար անմեղ քաղաքացիներ հենց հիմա շրջափակման մեջ են և պայքարում են գոյատևելու համար:

Մուկուչյանը բոլորին հորդորում է իրենց էջերում հրապարակել տեսաուղերձը՝ վրան նշելով միջազգային կազմակերպություններին՝ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա, որպեսզի միջամտեն Լաչինի միջանցքի բացմանը:

Հայերեն

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը