Միջազգային

Հնդկաստանի բնակչությունը հասել է 1,3 միլիարդի՝ չնայած ՄԱԿ-ի կանխատեսումներին

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի բնակչությունը հասել է 1,3 միլիարդի՝ չնայած ՄԱԿ-ի կանխատեսումներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի բնակչության թվաքանակը հուլիսի 1-ի դրությամբ, կառավարության մոտավոր գնահատմամբ, կազմել է 1,392 միլիարդ: Փաստորեն, չի իրականացել այն կանխատեսումը, որ հուլիսին Հնդկաստանի բնակչության թիվը կգերազանցի Չինաստանի բնակչության թիվը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի ներքին գործերի պետական նախարար Նիտյանանդ Ռայը։

«Այսպիսով, 1,392 միլիարդ թվաքանակը ոչ միայն ցածր է Հնդկաստանի համար ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով վարչության բնակչության հիմնադրամի` հուլիսի համար կանխատեսումից (խմբ․՝ 1,429 միլիարդ), այլև ավելի ցածր Չինաստանի համար կանխատեսված մակարդակից՝ 1,426 միլիարդից», - նախարարի խոսքն է մեջբերում Times of India թերթը։

Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ Հնդկաստանի բնակչությունը պետք է հավասարվեր Չինաստանի բնակչությանը 2023 թվականի ապրիլին (երբ Չինաստանի բնակիչների թիվը պետք է կազմեր 1 425 775 850) և պետք է գերազանցեր այն այս տարվա հուլիսի 1-ին։

ՄԱԿ-ը կանխատեսել էր, որ Չինաստանի բնակչությունն առավելակետին՝ 1,426 միլիարդի է հասել 2022 թվականին և սկսել է նվազել։ Ըստ կանխատեսումների՝ դարավերջին Չինաստանի բնակչությունը կարող է նվազել 1 միլիարդից:

Փաստորեն, Հնդկաստանը բնակչության թվով աշխարհում երկրորդ երկիրն է՝ զիջելով Չինաստանին։ Worldometer կայքի համաձայն՝ երրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ ավելի քան 330 միլիարդ բնակչությամբ։ Ի դեպ, Հայաստանը նշված սանդղակում զբաղեցնում է 140-րդ հորիզոնականը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում