Team Telecom Armenia-ն Sevan Startup Summit-ի տեխնոլոգիական գործընկերն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դարանակ գյուղին հարակից ափամերձ հատվածը դարձել է Հայաստանից և ավելի քան 30 երկրներից ժամանած ստարտափների, տեխնոդեմքերի ու ներդրողների հանդիպման վայրը․ Sevan Startup Summit-ը կրկին Սևանում է։

Տեխնոլոգիական և կրթական ոլորտներին աջակցելու, նորարարական գաղափարները և ստարտափներին խրախուսելու նպատակով Team Telecom Armenia-ն միացել է ամենասպասված միջոցառմանը՝ որպես տեխնոլոգիական գործընկեր։

«Տելեկոմը գտնվում է տեխնոլոգիական ընկերությունների և սպառողների կենտրոնում՝ ապահովելով նրանց միջև անխափան կապը։ Եթե տելեկոմը չլինի այս ճանապարհին կառաջանան խցանումներ, իսկ տեխնոլոգիական ոլորտի զարգացում տեղի չի ունենա։ Այդ նպատակով էլ համագործակցում ենք Sevan Startup Summit-ի հետ՝ ներկայացնելու Team Telecom Armenia-ի ծրագրերը և հասկանալու ՏՏ համայնքի խնդիրները»,- նշեց ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Կրթական ծրագիրը հագեցած է բիզնես աշխարհի փորձառու և հայտնի ներկայացուցիչների հետ դասախոսություններով, վորքշոփերով, մենթորինգի սեսիաներով, պանելային քննարկումներով, նեթվորքինգային հնարավորություններով և քննարկումներով։

Sevan Startup Summit-ի տնօրեն Վահագն Ռափյանը նշեց, որ իրենց նպատակը Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումն է։ Նրա խոսքով մայրաքաղաքից հեռու գտնվելը չի խանգարել տեղական ու միջազգային ստարտափ ընկերությունների ակտիվ մասնակցությանը․ «Ունենք մասնակիցներ շուրջ 30 երկրներից, ինչը բավականին լավ ցուցանիշ է»։

Սամմիթին հատուկ Խարույկի շուրջ քննարկումները՝ Campfire talk-երը նույնպես վերադարձել են․ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը մասնակիցների հետ զրուցեց Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի պատմության ու տրանսֆորմացիայի, տեխնոլոգիաների զարգացման գործում տելեկոմ ոլորտի կարևորության և ընկերության ապագա ծրագրերի մասին։

Միջոցառման ընթացքում անցկացվում է նաև միկրոաքսելերացիոն կրթական ծրագիր, որը ստեղծված է growth զարգացման փուլերում գտնվող ստարտափների համար։

Հայերեն

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ