Երևանի լուսավորության ապահովման համակարգը կարդիականացվի. իրականացվում է պիլոտային ծրագիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում օգոստոսի 1-ից արտաքին լուսավորության համար կսահմանվի նոր ժամային գրաֆիկ։ Ամռանն ու աշնանը լուսավորությունը կլինի մինչև ժամը 2։00-ը, իսկ ձմռանն ու գարնանը` 1։00-ը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության տնօրեն Անդրանիկ Թևոսյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այժմ բոլոր վարչական շրջաններում ակտիվ աշխատանքներ են կատարվում արտաքին լուսավորության վերականգնման առումով։ Հին նատրիումային տեսակի լուսատուները փոխարինվում են նոր ԼԵԴ տեսակի լուսատուներով։ Արդեն 5500-ից ավելի լուսատուներ փոխվել են։

«Արդեն Նուբարաշենում ամբողջությամբ տեղադրվել են ԼԵԴ տեսակի լուսատուներ, որոնք օգնում են էներգախնայողության հարցում։ Արդյունքները տեսանելի են։ Փողոցներ ունենք, որտեղ հնարավոր է նոր լուսատուներով ունենալ մինչև 70 տոկոս էներգախնայողություն»,-ասաց Անդրանիկ Թևոսյանը։

ԼԵԴ տեսակի լուսատուների տեղադրումն ուղեկցվում է նաև հենասյուների, մալուխների նորացման աշխատանքներով։ Դրանք էլ իրենց հերթին բերում են էներգավթարների, համակարգի խափանումների դեպքերի կրճատման։ Այս փոփոխություններով պայմանավորված՝ գույքի կառավարումն ավելի դյուրին է դառնում։

Առաջիկայում սպասվում է հեռակառավարման համակարգի արդիականացում, աշխատանքներն արդեն սկսվել են։ Առաջիկա օրերին, որպես պիլոտային ծրագիր, այն կգործարկվի Նուբարաշենում։ Անդրանիկ Թևոսյանը նշեց, որ այս նոր համակարգը կօգնի ավելի հեշտ լուծել վերահսկողության, անվտանգության խնդիրները։

«Այսօր ինչ տեսնում եք մեր աշխատանքներում՝ կապված է մարդկային գործոնի հետ։ Զանգը ստանում ենք, արձագանքում ենք, խումբ ենք ուղարկում վթարի վայր։ Հիմա նոր համակարգով մենք ամեն շարժ տեսնելու ենք՝ կապված թե վթարների, թե գողությունների հետ։ Դա էլ ենթադրում է արագ արձագանք մեր կողմից»,-ասաց Անդրանիկ Թևոսյանը։ Նա հորդորով դիմեց քաղաքացիներին, որ սրտացավ լինեն ու լուսատուները չգողանան, չվնասեն։

Պիլոտային ծրագիրը հաջողությամբ իրականացնելու դեպքում նախատեսվում է նոր համակարգը 1 տարվա ընթացքում գործարկել բոլոր վարչական շրջաններում։

Հայերեն

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է